Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ՝ 2013 թվականի Վրաստանի բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական ոլորտին հատկացնել 690 միլիոն լարի (418 միլիոն դոլար), ինչը 9 միլիոն դոլարով ավելի է՝ համեմատած նախորդ տարվա բյուջեի հետ: Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պաշտպանական ու ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին.
«Մեր գլխավոր առաջադրանքը ռազմական բարեփոխումների ճշգրիտ պլանավորումն ու իրագործումն է: Հնարավոր է՝ նախատեսված գումարները բավական չեն, սակայն դրանք կօգնեն խնդրի առաջին փուլի լուծմանը»:









































