Ամերիկացի գործարարը 9 անգամ կրակել է դեռահասի վրա, երբ վերջինս հրաժարվել է իջեցնել երաժշտության ձայնը մեքենայում: Այս մասին գրում է LifeNews-ը:
Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 22-ին` ամերիկյան Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքում:
17-ամյա Ջորդան Դևիսը ընկերների հետ բարձր երաժշտություն է լսել կայանած մեքենայում, երբ նրան է մոտեցել մի տղամարդ և կոպիտ տոնով խնդրել իջեցնել երաժշտության ձայնը: Դեռահանեսներ հրաժարվել են կատարել տղամարդու խնդրանքը. նրանք մի քանի բառ են փոխանակել, որից հետո տղամարդը հանել է ատրճանակը ու կրակել դեռահասի վրա:
Կրակողը 45-ամյա գործարար Մայքլ Դանն է, որը լքել է դեպքի վայրը: Ավելի ուշ իրավապահները ձերբակալել են նրան:










































