Մեծ Բրիտանիան պատրաստ է ճանաչել Պաղեստինը որպես «ինքնուրույն» պետություն, եթե նրա ղեկավարությունը իր վրա վերցնի Իսրայելի հետ խաղաղ բանակցություններ վերսկսելու պարտավորությունը: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով իր աղբյուրը:
Աղբյուրը նշում է, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը արդեն առաջիկա ժամերին խորհրդարանի պատգամավորներին պետք է տեղեկացնի կառավարության նոր դիրքորոշման մասին:
Լոնդոնը նաև մտադիր է աջակցել Պաղեստինի ազգային ինքնավարության հայցը՝ ՄԱԿ-ում դիտորդ-պետության կարգավիճակ ստանալու վերաբերյալ:









































