Թուրքիայի ափերի մոտ՝ Էգեյան ծովում Աֆղանստանից և Սիրիայից ապօրինի ներգաղթյալների նավ է խորտակվել: Այս մասին այսօր հայտնել է թուրքական Milliyet թերթը:
Պատահարի հետևանքով 37 մարդ անհետ կորել է: Ներկայումս փրկարարները որոնողական աշխատանքներ են տանում:
Փաստով քրեական գործ է հարուցվել: