Fitch միջազգային վարկանշային գործակալությունը իջեցրել է Արգենտինայի արտարժույթի էմինենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը՝ «В»-ից հասցնելով «СС»-ի, իսկ կարճաժամկետ վարկանիշը՝ «В»-ից «С»: Ազգային արժույթի էմինենտի դեֆոլտի վարկանիշը իջեցվել է «В»-ից «В- »-ի՝ բացասական կանխատեսումով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով գործակալության մամլո հաղորդագրությանը:
Վարկանիշի իջեցման համար պատճառ են հանդիսացել գործակալության մտավախությունները, թե հարկային պարտավորությունները կատարել չկարողանալու պատճառով Արգենտինայում կարող է տեղի ունենալ «տեխնիկական դեֆոլտ», ինչի հետևանքով երկրում ֆինանսական իրավիճակը կարող է կանգնել ճգնաժամի եզրին:







































