White Cube Bermondsey լոնդոնյան պատկերասրահը չորեքշաբթի հանրության առջև կբացի Էնթոնի Գորմլիի նոր քանդակը՝ մարդկային մարմնի տեսքով հսկա լաբիրինթոսը, որը նա անվանում է իր 30-ամյա աշխատանքի փառաբանում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
White Cube-ն ունի Եվրոպայում ամենամեծ ցուցադրական տարածքը: Հենց այնտեղ է տեղակայվել հայտնի բրիտանացի քանդակագործի 100 տոննա կշռող՝ 24 մետաղական բլոկներից կազմված աշխատանքը: «Մոդել» անվանումով աշխատանքը մարդկային մարմնի տեսք ունի, որտեղ կարելի է մտնել գլխից, ձեռքից կամ ոտքից և շրջագայել լաբիրինթոսում. որոշ հատվածներում պետք է սողալով անցնել, իսկ որոշ հատվածներ հաղթահարել մթության մեջ:
Գորմլին վստահեցնում է, որ քանդակը կարող է իր մեջ միաժամանակ «հյուրընկալել» 380 մարդ:








































