Նախկինում հայտնի բրազիլացի ֆուտբոլիստ Զիկոն լքել է Իրաքի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը: 59-ամյա բրազիլացին հայտնել է, որ նման որոշման համար պատճառ է հանդիսացել Իրաքի ֆուտբոլի միության կողմից իր պայմանագրի պայմանների խախտումը:
Զիկոն արդեն ներկայացրել է միջադեպը հաստատող համապատասխան փաստաթղթերը ՖԻՖԱ և Իրաքի ֆուտբոլի միություն:
Հիշեցնենք` Զիկոն ստանձնել է Իրաքի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը 2011 թվականի օգոստոսի 28-ին: Նրա գլխավորությամբ հավաքականն անցկացրել է 19 հանդիպում` 8 անգամ հաղթանակ տարել, 7 անգամ պարտվել և 4 անգամ ավարտել խաղը ոչ-ոքի:









































