Մադրիդի «Ռեալ»-ի՝ հասարակության հետ կապերի բաժնի տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն հայտարարել է, որ ակումբը պաշտպանում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Այդ մասին են հայտնում իսպանական լրատվամիջոցները:
Բուտրագենյոն հայտարարություն է արել Իսպանիայի Գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Ալկոյանո»-ի դեմ խաղից հետո, որի ընթացքում տրիբունաներից վիրավորական երգեր և սուլոցներ էին լսվում` հասցեագրված Մոուրինյոյին:
«Պարզ է, որ «մադրիդիզմ»-ն ու ակումբը պաշտպանում են Մոուրինյոյին: Ինչ վերաբերում է զուտ հանդիպմանը, ապա մեր սաներն արդարացրին ակնկալիքները: Աստված տա, որ Մոուրինյոն շարունակի աշխատել նրանց հետ»,- ասել է Բուտրագենյոն:









































