1943-ի նոյեմբերի 28-ին Թեհրանում բացվել է «Մեծ եռյակի» կոնֆերանսը, որին մասնակցել են 3 երկրների` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները` Իոսիֆ Ստալինը, Ֆրանկլին Ռուզվելտն ու Ուինսթոն Չերչիլը: Դա «Մեծ եռյակի» առաջին կոնֆերանսն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի նպատակն էր պայքարի վերջնական մարտավարություն մշակել հիտլերյան Գերմանիայի և նրա նոր դաշնակիցների դեմ: Կոնֆերանսի 3 օրերի ընթացքում քաղաքն ամբողջությամբ բլոկացված էր զինվորների և հատուկ ծառայությունների կողմից: Թեհրանում դադարեցրել էին բոլոր ԶԼՄ-ների գործունեությունը, անջատել էին հեռախոսը, հեռագրատունն ու ռադիոկապը: Հանդիպման ժամանակ պարզորոշ ընգծվել է տարածքային հարցում արևմտյան դաշնակիցների` Ստալինին ընդառաջելու պատրաստակամությունը: Հենց այստեղ էր ներկայացվել հայտը, որը նոր կազամակերպության հովանու ներքո հետպատերազմյան աշխարհը պետք է ղեկավարեին 4 տերությունները (ԽՍՀՄ, ԱՄՆ, Անգլիա, Ֆրանսիա): Չերչիլը կասակածում էր ապագայում Միացյալ Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ)-ի արդյունավետության հարցում:
Կոնֆերանսի ավարտին՝ դեկտեմբերի 1-ին, ընդունվել է Գերմանիայի դեմ պատերազմում համատեղ գործողությունների և հետպատերազմյան համագործակցության հայտարարագիր, նաև 1944-ի մայիսին Եվրոպայում Երկրորդ ճակատ բացելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստալինը հիտլերյան Գերմանիայի ջախջախումից հետո Ճապոնիայի դեմ պատերազմելու ԽՍՀՄ-ի պատրաստակամության խոստում էր տվել:








































