Տեքստ Երկտեղանոց Audi R8 սպորտային ավտոմեքենան առաջին անգամ հանրությանը ներկայացվել է 2006-ին, այդ ժամանակից շարունակում է տպավորել իր դիզայնով, նրբագեղութամբ և արագության բնութագրիչներով: Audi-ն թողարկել է հայտնի մեքենայի` հատուկ Չինաստանի համար պատրաստված և սահմանափակ քանկությամբ յուրահատուկ մեքենաներ:
Audi R8 China Edition-ը կվաճառվի միայն Չինաստանում, պատրաստվել է 30 մեքենա, հայտնում է rbc.ru-ն:
Ավտոմեքենան բաց շոկոլադագույն է: Audi R8 China Edition-ը 19-դյույմանոց անվասկավառակներ ունի:
Նշենք, որ բոլոր 30 նմուշները համարակալվել են 1-ից 33 թվերով (ավտոմեքենայի հեղինակները խուսափել են 4, 14 և 24 թվերից): Սարքատախտակի վրա սև թվահարթակ և R8 խորհրդանշան (էմբլեմա) կա: Նույն նշանը կա նաև դռների վրա:
Թեթև 5,2-լիտրանոց V10 շարժիչը Audi R8-ի չինական տարբերակին հնարավորություն է տալիս 2,9 վայրկյանում ընթանալ մինչև 100 կմ/ժ արագությամբ: Մեքենան ունի ավտոմատացված փոխանցման տուփ: Գինն առայժմ անհայտ է:












































