Sunday, 12 05 2024
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը

Հովիկ Աբրահամյանի այլընտրանքը Մոսկվայում

Այսօր Հովիկ Աբրահամյանը Սոչիում հանդիպելու է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Սա, ըստ էության, Հովիկ Աբրահամյանի անդրանիկ այցն է Ռուսաստան՝ Հայաստանի ներքաղաքական կյանքի, այսպես ասած, «խմբագրատուն»: Հովիկ Աբրահամյանը Սոչի է գնում, մեղմ ասած, բավական անմխիթար իրավիճակում:

Խնդիրն այն է, որ նրա կառավարությունը մեկուկես ամիսների ընթացքում, ըստ էության, խոստումներից բացի` ոչինչ չի արել, փոխարենը իրական հարթությունում թանկացրել է էլեկտրաէներգիան, նեղացրել է կուտակային վճարների շրջանակը՝ միայն պետական հաստատություններ, սակայն ըստ էության` պահպանել է այդ վճարները, խոստացել է ստվերի դեմ պայքար, սակայն հարկային բեռի ծանրությունը կրկին ընկել է փոքր ու միջին բիզնեսի վրա: Մյուս կողմից էլ բնությունն է Հովիկ Աբրահամյանին դրել ծանր կացության առաջ, քանի որ մի կողմից ծիրան չի կարողանում արտահանել Ռուսաստան, մյուս կողմից էլ գյուղացիները փոխհատուցում են պահանջում կարկուտից կրած վնասների համար:

Ահա այս պայմաններում, Հովիկ Աբրահամյանը գնում է Մեդվեդևի հետ հանդիպելու, ինչը նշանակում է, որ Աբրահամյանի հանդիպման ողջ թեման լինելու է ֆինանսական աջակցություն կորզելը, ինչ-որ կերպ, բայց կորզելը՝ լինի դա վարկի, դրամաշնորհի, թե ներդրումային ծրագրի տեսքով: Սակայն, մեղմ ասած, քիչ է հավանականությունը, որ Ռուսաստանը օգնի: Վերջին հաշվով, Ռուսաստանը հենց այդ պայմանով է համաձայնություն տվել կառավարության փոփոխությանը, որ նոր կառավարությունը գլխի ճարը կտեսնի և կգտնի Ռուսաստանից գումարներ չուզելու տարբերակը, քանի որ Ռուսաստանն ինքը այսօր գումարներ չունի Հայաստանին տալու:

Ռուսաստանն ահռելի ծախսերի տակ է՝ Ղրիմ, ավելի քան հինգ միլիարդ դոլարի կամուրջ Ղրիմի հետ ցամաքային կապ ապահովելու համար, Ֆուտբոլի աշխարհի առաջնություն, որը ևս միլիարդներ է պահանջելու: Այնպես որ, Հայաստանի կառավարությունից ռուսները պահանջելու են մի բան՝ ինքնաֆինանսավորման կարողություն: Հովիկ Աբրահամյանի կառավարությունն այդ կարողությունը չունի, և սա նշանակում է, որ Սոչիում նա փորձելու է գոնե այլընտրանքային հնարավորության թույլտվություն ստանալ:

Ո՞րն է այդ հնարավորությունը: Դա Արևմուտքից գումարներ բերելն է: Հովիկ Աբրահամյանը կփորձի Ռուսաստանից թույլտվություն ստանալ գոնե Արևմուտքից գումարներ բերել: Սակայն այստեղ մեծ հարցական է` Մոսկվան կտա, թե չի տա այդ թույլտվությունը: Խնդիրն այն է, որ Հովիկ Աբրահամյանը, բնականաբար, Մոսկվային խոստանալու է, որ ոչ մի` այսպես ասած դավադիր կամ սեպարատ կապի մեջ չի մտնելու Արևմուտքի հետ հանուն փողի, այլ ընդամենը փորձելու է, այսպես ասած, համոզել և անհրաժեշտության դեպքում մի քիչ սիրաշահել, դուրս գալ Արևմուտքին:

Սակայն Մոսկվան Հայաստանի իշխանական համակարգի ներկայացուցիչներին գիտի, իհարկե, մեկ առ մեկ և կասկած նույնիսկ չի կարող ունենալ, որ նրանք, այսպես ասած, կդավաճանեն առաջին իսկ հնարավորության դեպքում: Եվ այս իմաստով Հովիկ Աբրահամյանն Արևմուտքի հետ սիրախաղի թույլտվություն Մոսկվայից ամենայն հավանականությամբ չի ստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում