Իտալական «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Անդրեա Ստրամաչոնին խոսել է թիմի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերի մասին:
«Կարծում եմ՝ Սնեյդերի իրավիճակն ավելի լավ է, քան ներկայացնում են: Սնեյդերը պայմանագրի պատճառով չէ, որ չի մասնակցում խաղերին: Հիշեʹք՝ վերջնական որոշումը ես եմ կայացնում, ոչ թե Բրանկան: Սնեյդերն ուղղակի լավ մարզավիճակում չէ»,- ասել է Ստրամաչոնին:









































