«Մանչեսթեր Յունայթեդ»-ի 28-ամյա դանիացի դարպասապահ Անդերս Լինդեգարդը խոսել է ֆուտբոլում համասեռամոլների ներգրավվածության մասին ու կոչ արել երկրպագուներին ավելի հանդուրժող լինել:
«Համասեռամոլությունը ֆուտբոլում արգելված թեմա է: Ամենուրեք տիրում է անհանդուրժողականության մթնոլորտը: Այդ ամենը արտացոլվում է հասարակ կարծրատիպերի միջոցով, թե իբր տղամարդը պետք է լինի ուժեղ, արի, իսկ համասեռամոլը, որ հետաքրքրվում է ֆուտբոլով, այդպիսին չի կարող լինել:
Նման բան չպետք է լինի ժամանակակից ֆուտբոլում: Ողջ աշխարհն արդեն ավելի լիբերալ, քաղաքակիրթ ու նվազ կանխակալ է դարձել, բայց դա ֆուտբոլին չի վերաբերվում:
Համասեռամոլներին պետք է մի հերոս, որ նրանց կաջակցի», — դարպասապահի խոսքերն է մեջբերում The Daily Mail-ը:










































