Անգլիական «Չելսի»-ն չի կարող ապավինել միանգամից երեք ֆուտբոլիստների «Ֆուլհեմ»-ի դեմ հանդիպմանը: Խոսքը վերաբերում է պաշտպան Ջոն Թերիին, կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին ու հարձակվող Դանիել Սթարիջին: Այս մասին հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը:
Մարզիչը նշել է, որ երեք ֆուտբոլիստներն էլ շատ լավ են մասնակցել թիմի մարզմանը, սակայն թե երբ լիովին պատրաստ կլինեն, հայտնի չէ:









































