Հայտնի են դարձել Samba d’Or 2012 մրցանակի հավակնորդների անունները, որը ամեն տարի տրվում է լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին, ով հանդես է գալիս Եվրոպայում:
Դրանք են՝ Ադրիանո, Դանի Ալվես («Բարսելոնա»), Ալան («Բրագա»), Ալեքս Տեյշերա, Ֆերնանդինյո, Վիլիան («Շախտյոր»), Կլեյտոն Խավիեր, Թայսոն («Մետալիստ»), Դանտե, Լուիս Գուստավո («Բավարիա»), Դավիդ Լուիզ, Ռամիրես («Չելսի»), Դիեգո («Վոլֆսբուրգ»), Դիեգո Ալվես, Ժոնաս («Վալենսիա»), Ֆելիպե Մելո («Գալաթասարայ»), Մայկոն, Ֆերնանդո («Պորտու»), Միրանդա, Ֆելիպե Լուիս («Ատլետիկո Մադրիդ»), Ժուլիանո («Դնեպր»), Հերնանես («Լացիո»), Հիլթոն («Մոնպելյե»), Հալկ («Զենիթ»), Լիմա («Բենֆիկա»), Մարսելո («Ռեալ Մադրիդ»), Նենե, Տիագո Սիլվա (ՊՍԺ), Ռաֆայել («Մանչեսթեր Յունայթեդ»), Սանդրո («Տոտենհեմ»):
Հիշեցնենք, որ անցած տարի լավագույն եռյակում էին Տիագո Սիլվան, Դանիել Ալվեսն ու Հալկը:







































