Լոնդոնի «Արսենալ»-ի միանգամից երկու հարձակվողական կիսապաշտպաններ ապաքինվել են վնասվածքից՝ միանալով ընդհանուր խմբին:
Վնասվածքից ապաքինվել են Թեո Ուոլքոթն ու Թոմաշ Ռոսիցկին: Թեոն ուսի թեթև վնասվածք ուներ, ինչ վերաբերում է Ռոսիցկիին, նա երկար ժամանակ է՝ չի խաղում: Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան թիմի պաշտոնական կայքը:
Նշենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի տասնհինգերորդ տուրում «Արսենալ»-ը սեփական հարկի տակ ընդունելու է «Սուոնսի»-ին:










































