Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սելչուք Ունալը հայտարարել է, որ Թուրքիան անհանգստությամբ է հետևում Իրաքի հյուսիսում լարվածության աճին.
«Իրաքում կայունության պահպանումը շատ կարևոր է ողջ տարածաշրջանի համար: Հուսով ենք, որ Բաղդադն ու Քրդական ինքնավարությունը շուտով կկարողանան պայմանավորվածության գալ դիվանագիտական ճանապարհով: Կողմերի միջև առկա բոլոր խնդիրները պետք է լուծվեն երկխոսության միջոցով և ունենան իրավական հենք:
Ինչ վերաբերում է Իրաքում թուրքական ընկերությունների գործունեությանը, ապա նրանց հանդեպ ցուցաբերված ամեն տիպի խտրական վերաբերմունք առաջին հերթին վնասում է եղբայրական Իրաքի ժողովրդին»: