Sunday, 07 06 2026
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ
ԿԸՀ-ն վավերացրել է էլեկտրոնային քվեարկությամբ ստացված արդյունքներ
23:47
Օհայոյում հրաձգություն՝ փառատոնի ժամանակ․ առնվազն 12 վիրավոր
237 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ կա ձեռբակալված
ՆԱՍԱ-ում հայտարարել են, որ տվյալներ չկան կործանված ՉԹՕ-ների կամ զոհված այլմոլորակայինների մասին
Բացահայտվել է Շենգավիթում կատարված հանցագործությունը․ կան ձերբակալվածներ
23:10
Վրաստանն ու Չինաստանը կրթության ոլորտում համագործակցության նոր համաձայնագիր կստորագրեն
Հակակոռուպցիոն կոմիտեն կոչ է անում ահազանգել ընտրակաշառքի դեպքերի մասին
Ընտրության ժամանակ մի խումբ անձանց ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումների և ստացված ահազանգերի ամփոփում
ՀԷՑ-ը դատի կտա կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցներին
Հայտնի է՝ որքան ՀՀ քաղաքացի է մասնակցել ընտրություններին
Ընտրությունների մասնակցության տվյալները՝ ժամը 20:00-ի դրությամբ
«ФСБ-ն դակումենտները չի տվել ու․․․»․ ընտրակաշառք տալու, ստանալու նոր դեպքեր՝ «Ուժեղ Հայաստանում»․ՀԿԿ
22:10
Պեկինը ռազմածովային գործողություն է սկսել Թայվանի մոտ
Մոսկվայի միջամտությունը բերեց հակառակ էֆեկտը. դա է վկայում մասնակցության բարձր տոկոսը
Ավտոսրահներից մինչև հիվանդանոցներ․ նոր սերնդի ռոբոտներ
Անթույլատրելի ճանապարհով ձայն հավաքելով՝ կարող են հայտնվել ԱԺ-ում. լուրջ խնդիրներ կլինեն
21:30
Էբոլայի համաճարակը դուրս է գալիս վերահսկողությունից, զոհերի թիվն աճում է. ԱՀԿ
Այս գիշեր ուշագրավ բան ենք տեսնելու. ժողովրդավարությունը՝ գործողության մեջ
Ժամը 20:00-ի դրությամբ ընտրությունների հետ կապված դատարաններ է մուտքագրվել 124 դատական գործ
Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

2013-ին մայրաքաղաքում նախատեսվում է 20 հեկտարով ավելացնել կանաչ տարածքները

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը ամփոփել է ոլորտում 2012 թ. կատարված աշխատանքներն ու նախանշել 2013 թ. անելիքները: Նախատեսված ծրագրերի շրջանակում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, վաղ գարնանից իրականացվել են համալիր միջոցառումներ` մայրաքաղաքի կանաչ տարածքների պահպանման ու նոր գոտիների ստեղծման ուղղությամբ:

Լիարժեք արդյունքի ակնկալիքով մայրաքաղաքում վերագործարկվել է մոտ 20 կմ ոռոգման նոր ցանց, վերակառուցվել են նաև հին ու արդեն մաշված ցանցերը: Վարչական շրջաններում տնկվել է 15 տեսակի 1 մլն 800 հազար ծաղկասածիլ` 6.5 հեկտար տարածքով: Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքում կիրառվել է ձևավոր ծաղկապատման մշակույթը` դիզայներական հարուստ լուծումներով: 2012 թվականին ստեղծվել են 14 հեկտար մակերեսով նոր սիզամարգեր, տարբեր վարչական շրջաններում ստեղծվել և բացվել է 20 այգի և պուրակ: Գարնանային և աշնանային ծառատունկի միջոցով մայրաքաղաքում 2012 թվականին տնկվել է 40 հազար ծառ և թուփ (հացենի, կաղնի, ակացիա, սոսի, եղևնի և այլ ծառատեսակներ): Տնկված ծառերի կպչողականությունը կազմել է շուրջ 70 տոկոս, ինչն աննախադեպ ցուցանիշ է մայրաքաղաքի բնակլիմայական պայմաններում: Տնկվող ծառատեսակների ընտրությունը, ի դեպ, կատարվել է բնապահպնանության վարչության և քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի հետ համատեղ:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այս օրերին կանաչապատման ձեռնարկությունների կողմից ծառատունկի աշխատանքները Երևանում դեռ շարունակվում են: Ավետ Մարտիրոսյանը անդրադարձել է նաև տնկիների գողության դեպքերին, նշելով, որ քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը պատրաստ է բոլոր ցանկացողներին անվճար տրամադրել դեկորատիվ ծառեր: Տարվա ընթացքում կանաչապատվել, ծաղկապատվել և ձևավորվել են վարչական բոլոր շրջանների այգիները, պուրակները, բակային տարածքները, կամուրջների և մայթերի հարակից հատվածները, ինչպես նաև ավտոճանապարհների ու պողոտաների միջնամասերը: Հատուկ ուշադրություն է դարձվել մայրաքաղաքի մուտքերի կանաչապատմանն ու ու գեղարվեստական ձևավորմանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ այս տարի մայրաքաղաքում կանաչ գոտիների պահպանության ու նաև նորերի ստեղծման ուղղությամբ տարված աշխատանքների արդյունքում ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների մակերեսը մայրաքաղաքում հասել է 842 հեկտարի (այս ցուցանիշը 2004թ.-ին եղել է 530 հեկտար):

Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվել մայրաքաղաքի երբեմնի անտառաշերտը վերականգնման ուղղությամբ: Ոռոգման և մշակման աշխատանքներ են իրականացվել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարակից անտառային գոտում, Նորքի անտառպուրակում, Հաղթանակ զբոսայգում: Ընթացիկ տարին մայրաքաղաքի կանաչապատման ու ծաղկային տարածքների ձևավորման առումով աննախադեպ է եղել:

Արդյունքում, Երևանը 2012 թ. –ին ճանաչվել է հանրապետության լավագույն կանաչապատ համայնք: Ավետ Մարտիրոսյանը հատկանշել է, որ համեմատական վերլուծությամբ կանաչապատման առումով Երևանը այսօր արդեն չի զիջում եվրոպական լավագույն քաղաքներին: Այս օրերին կատարվում է Հոլանդիայից ներկրված 300 հազար գունավոր կակաչների սոխուկների ցանքս, որն իր արդյունքը կտա արդեն ապրիլին: Ծաղկային գամման մայրաքաղաքում կպահպանվի մինչև դեկտեմբեր: Վերոհիշյալ բոլոր ուղղություններով աշխատանքները կշարունակվեն և կընդլայնվեն 2013 թվականին: Միայն 20 հեկտարով նախատեսվում է ավելացնել ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները, իսկ ծաղկապատման ցուցանիշը կհասնի 7.2 հեկտարի: Դարձյալ ուշադրության կենտրոնում կլինեն անտառապատ գոտիների ստեղծման, նոր ոռոգման ցանցերի անցկացման, ծառատունկի և ծաղկային կոմպոզիցիաների իրականացման աշխատանքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում