РИА Новости-ի տեղեկացմամբ՝ 33-ամյա սերբ ֆուտբոլիստ Գեգիչը, ով հանդես է եկել շվեյցարական «Կյասո»-ում, իտալական «Վիչենցա Կալչո»-ում և թուրքական մի շարք ակումբներում, ինքնակամ հանձնվել է ոստիկանությանը:
Իտալիայի օրինապահ մարմինները Գեգիչին համարում են պայմանավորված խաղերի կազմակերպման առանցքային անձանցից. ինչի կապակցությամբ երկու քրեական գործ է հարուցվել: Ներկայումս դատարանի որոշմամբ՝ ֆուտբոլիստը գտնվում է Կրեմոն քաղաքի քննչական մեկուսարանում:









































