Իտալական «Միլան»-ի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը կարծում է, որ Իտալիայի Ա Սերիայում առաջիկա հինգ տարվա ընթացքում առաջատար է լինելու «Յուվենթուս»-ը:
««Յուվենթուս»-ը գերակա կլինի Իտալիայի Ա Սերիայում առաջիկա հինգ տարվա ընթացքում: Ըստ երևույթին՝ նրանց համար կարևորագույն նշանակություն ունեցավ նոր մարզադաշտի պատրաստումը, քանի որ դրանից հետո թուրինյան ակումբն առաջին հորիզոնականում է»,- Football Italia-ն փոխանցում է Զեդորֆի խոսքերը:










































