Հուլիսի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է շփման գծին մոտ գտնվող զորամասեր:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով ՊՆ հաղորդագրությունը, Հասանովը ծանոթացել է առաջնային գծում տիրող մթնոլորտին, ծանր տեխնիկայի հնարավորություններին և մարտունակությանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և բարոյահոգեբանական վիճակին:
Հաղորդվում է, որ Հասանովը կարգադրել է կատարելագործել պաշտպանության գիծը և բարձրացնել ռազմական պատրաստականությունը: