Հարավային Կորեայի հատուկ ծառայությունները լրագրողներին են ներկայացրել Հյուսիսային Կորեայի լրտեսների զինանոցը: Զինանոցը հայտնաբերվել է հյուսիսկորեացի սահմանախախտի մոտ, ով Կիմ Չեն Իրի վարչակարգի հակառակորդներից մեկի վրա հարձակվելու պատճառով 2011թ. Հարավային Կորեայում դատապարտվել էր: Այս մասին հաղորդում է CNN-ը:
Հյուսիսկորեացի լրտեսի գաղտնի զենքերի թվում ներկայացվել է գնդիկավոր գրիչ՝ թունավոր սայրով, որով ծակելու դեպքում զոհի մկանները կաթվածահար են լինում, և նա խեղդվում է շնչարգելությունից: Մեկ այլ գրիչ էլ կարող է մահացու թույնով փամփուշտ արձակել:
Հարավային Կորեայի հատուկ ծառայություններին հատկապես հետաքրքրել է 3 փամփուշտների էլեկտրական լապտերը: Հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքով՝ դա զենքի նոր տեսակ է, որին իրենք նախկինում չեն հանդիպել:
Զինանոցի տերը՝ ոմն Ան (Ahn), կալանավորվել էր ենթադրյալ զոհի՝ մեկ այլ հյուսիսկորեացի Փարկ Սանգ-հակի (Park Sang-hak) հետ հանդիպման գնալու ճանապարհին: Լրտեսն այդ ժամանակ Հարավային Կորեայում էր արդեն 17 տարի:
2012թ. ապրիլին Անը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Ոստիկանությունը ամբողջ օրը հսկում է Սանգ-հակին:









































