Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիա»-ն Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում չեմպիոնի գլխավոր հավակնորդն է:
Հիշեցնենք, որ առաջատար «Բավարիա»-ն երկրորդ հորիզոնականը զբաղեցնող «Բորուսիա»-ին գերազանցում է 9 միավորով.
««Բորուսիա»-ն մեծ ներուժ ունի: Կարելի է ասել, որ այս մրցաշրջանում նույնպես նրանք հիասքանչ խաղ են ցուցադրում և չեմպիոնության գլխավոր հավակնորդն են»,- հայտարարեց Զամերը:








































