Ադրբեջանը փորձում է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարել: Մի կողմից Ադրբեջանը դիմում է ՆԱՏՕ-ին, մյուս կողմից՝ ՌԴ-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, ըստ որոնց՝ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին:
Ըստ քաղաքական գործչի՝ մի կողմից Ադրբեջանը ցքանկանում է ցույց տալ, որ ինքը ևս ռազմական համագործակցության մեջ է Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ Ադրբեջանի իշխանությունները ունեն ինֆորմացիա, որ այդ երկրի դերակատարությունը տարածաշրջանում աճելու է, ուստի սա է պատճառը, որ լինում են նման գործընթացներ:
Համատեղ ասուլիսի ընթացքում ԼՂ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանն ասաց, որ միշտ էլ ՌԴ-ն Ադրբեջանին զենք է վաճառել, մենք միայն դեպքից դեպք ենք իրազեկվել այս մասին կամ վաճառքի մեծ խմբաքանակի դեպքում, ուստի այստեղ նոր բան փնտրել պետք չէ: «Ադրբեջանն այսօր կարիք ունի ՌԴ գործընկերության»,- նկատեց դիվանագետը:








































