Լոնդոնի «Չելսի»-ի պաշտպան և ավագ Ջոն Թերին յուրօրինակ աջակցություն է ցուցաբերել պաշտոնանկ եղած Ռոբերտո դի Մատեոյին:
Ֆուտբոլիստը, ով վնասվածք էր ստացել և շարունակում է մարզվել անհատական ծրագրով, հերթական մարզմանը դուրս է եկել 16 համարի մարզաշապիկով: Հենց այդ համարի ներքո է խաղացել իտալացի մասնագետը լոնդոնյան ակումբի կազմում:
Հիշեցնենք. ինքը` Թերին, հանդես է գալիս «Չելսի»-ում 26 համարի մարզաշապիկով:







































