Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսին համաձայնել է փոխզիջման գնալ երկրի դատական համակարգի առաջարկին, ըստ որի՝ դատական հսկողութունից պետք է պաշտպանվեն միայն այն որոշումները, որոնք վերաբերում են երկրի ինքնիշխանությանը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Եգիպտոսի նախագահ Մուհամմադ Մուրսիի մամլո քարտուղար Յասիր Ալիին:
«Նախագահն ասել է, որ մեծ հարգանք է տածում դատական իշխանության ու դրա անդամների հանդեպ»,- լրագրողներին ասել է Ալին՝ հավելելով, թե անձեռնմխելիության տակ են ընկնում միայն այն նախագահական որոշումները, «որոնք կապված են ինքնիշխանության հարցերի հետ»:
Ավելի վաղ հաղոդվում էր, որ Մուրսիին աջակցող իսլամիստները չեղյալ են հայտարարել այսօր Կահիրեում կայանալիք հանրահավաքը:
Ինչպես բացատրել է «Մուսուլաման եղբայրներ» շարժման ներկայացուցիչը, դա արվել է այն բանի համար, որպեսզի խուսափեն ընդդիմադիրների հետ բախումներից:
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մուրսին հռչակագիր հրապարակեց, որով նա իրեն օժտել էր բացառիկ օրենսդիր լիազորություններով, իսկ դատական մարմինները չեն կարող բողոքարկել նրա որոշումները:











































