Ռուսական «Վզգլյադ» թերթի փոխանցմամբ`Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլյա 2-րդը պատրաստվում է այցելել Մոսկվա: Այս մասին հայտնել են Վրաստանի կառավարությունում և Վրաց ուղղափառ եկեղեցում եղած իրազեկ աղբյուրները:
Դա կլինի Վրաստանում իշխանափոխությունից հետո Իլյա 2-րդի առաջին ռուսական այցը: Ավելի վաղ Իլյա 2-րդը նույնպես այցելել է Մոսկվա: Չնայած 2008 թվականի պատերազմից հետո երկու երկրների միջև չկան դիվանագիտական հարաբերություններ՝ կրոնական գործիչները շարունակում են շփվել միմյանց հետ:
Իլյա 2-րդը նոր է վերադարձել Չեխիայում հանգստանալուց, ուր մեկնել էր նոյեմբերի 14-ին: Նշվում է, որ պատրիարքն իրեն լավ է զգում:











































