«Չելսի»-ի երկրպագուները նախատեսում են առաջիկայում ևս սուլոցներով դիմավորել թիմի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին: Լոնդոնյան ակումբը գլխավորելուց հետո առաջին իսկ խաղին Բենիտեսը բոյկոտի է ենթարկվել տրիբունաների կողմից, որը մեկանգամյա բնույթ չի կրում:
«Մեր գործողություններով ցանկանում ենք ցուցադրել ակումբի ղեկավարությանը, որ չենք ցանկանում տեսնել Բենիտեսին «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:
Ոչ, մենք չենք ցանկանում, որ բոլորը կարծեն, թե ֆանատներն ուզում են իրենք գլխավոր մարզիչ ընտրել: Սակայն կա 2 մարդ, ում մենք երբեք չենք ընդունի` Բենիտեսն ու Գրանտը»,- BBC-ն մեջբերում է «կապտագույններ»-ի ֆանատների շարժման առաջատարի խոսքերը:









































