Saturday, 27 06 2026
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են

«Բոլոր խնդիրների լուծումը գտնվում է նախագահականում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը:

– Պարոն Նիկոյան, որտե՞ղ է Սերժ Սարգսյանը: Իհարկե, հայտնի է, որ նա այս օրերին գտնվում է Լատինաամերիկյան երկրներում, բայց կարծես թե բացակայում է Հայաստանի ներքաղաքական կյանքից: Փոխարենը` թե՛ արտաքին, թե՛ ներքին խնդիրներից հայտարարություններ անում, հարցազրույցներ է տալիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Եվ տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում արդեն կառավարման համակարգ է փոխվել, ու պետության ղեկավարումն անցել է վարչապետին: Հ. Աբրահամյանին առաջին պլան մղելու ծրագի՞ր կա իշխանական վերնախավում:

– Միգուցե ձեզ կարող է այդպես թվալ, բայց բոլոր խնդիրների լուծումը գտնվում է նախագահականում: Եվ բնական է, որ կառավարությունն էլ կատարում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Նոր կառավարություն է և շատ ակտիվ աշխատանքներ է կատարում:

– Բայց կարծես թե ավելի շուտ ակտիվ հայտարարություններ է անում, քան թե ակտիվ աշխատանքներ կատարում:

– Դա ձեր գնահատականն է:

– Ինչո՞ւ Ս. Սարգսյանը ներքին խնդիրներին որևէ արձագանք չի տալիս արդեն տևական ժամանակ:

– Որտեղ պետք է` նախագահը երևում է, որտեղ պետք է` լուծումները տալիս է:

– Իսկ միգուցե Հ. Աբրահամյանին առաջին պլան մղելու խնդի՞ր կա դրված:

– Ես ասացի, որ կառավարությունն աշխատում է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, իսկ Սահմանադրությունը կառավարությանը բավականին լայն լիազորություններ է տալիս:

– Ս. Սարգսյանը նախկինում երբեմն այցելում էր կառավարություն կամ նախարարներին վարչապետի գլխավորությամբ հրավիրում էր իր մոտ խորհրդակցության և խնդիրներ էր վեր հանում: Հ. Աբրահամյանն արդեն երեք ամիս է, ինչ վարչապետ է, բայց Ս. Սարգսյանը հարց չի բարձրացրել, թե այս ընթացքում ինչ է արվել: Կամ կառավարությանը հաջողվո՞ւմ է կատարել իր առջև դրված խնդիրներն ու շահել ժողովրդի վստահությունը, ինչպես ինքն էր հայտարարել՝ նրան վարչապետի պաշտոնին առաջադրելիս:

– Բայց դա չի նշանակում, որ նման քննարկում չի լինում: Յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյա պարբերաբար մասնակից է դառնում իր ոլորտի քննարկումներին, այդ թվում և` վարչապետը կամ կառավարության յուրաքանչյուր անդամ:

– Պարոն Նիկոյան, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունն անընդհատ հետաձգվում է: Անդամակցելու հիմնական բանակցությունները վարում է Ս. Սարգսյանը, և այդ գործընթացների հետ կապված մանրամասները հանրությանը հասու չեն: Բայց նա միգուցե այդ մանրամասները ներկայացնում է ՀՀԿ Գործադիր մարմնին, որի անդամն եք նաև Դուք: Կարո՞ղ եք ասել, թե ի վերջո ինչու է հետաձգվում մեր երկրի անդամակցությունն այդ կառույցին:

– Եվրասիական տնտեսական միության մեջ կան բազմաթիվ խնդիրներ: Եթե դուք ուշադիր վերլուծեք անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հարաբերությունները և դիրքորոշումները որևէ արտաքին քաղաքական և տնտեսական հարցի հետ կապված, կտեսնեք, որ կան բավականին տարբերակված մոտեցումներ: Նման մոտեցումներ կարող են լինել նաև Հայաստանի նկատմամբ: Այնպես որ, կարող են լինել և ընդհանուր շահեր, և շահերի հակասություններ: Բայց մի բան հստակ է` ՀՀ-ն իր շահերին հակասող որևէ քայլի չի կարող գնալ:

– Հիմա կարծես թե այնպիսի իրավիճակ է, որ ՌԴ-ն կամ ԵՏՄ անդամ մյուս երկրները ստացել են այդ կառույցին անդամակցելու Հայաստանի համաձայնությունը, բայց չեն ցանկանում մեր երկրին ներս հրավիրել ու դռների մոտ սպասեցնում են:

– Խնդիրը կայանում է նրանում, որ, այո, ՀՀ-ն հայտարարել է այդ միությանը միանալու իր ցանկությունը: Բայց քանի որ այդ միությունն ինքը դեռ չի գործում և կազմավորման փուլում է, այնտեղ կան կազմակերպչական ու բազմաթիվ այլ խնդիրներ, որ եռյակն իր մեջ պիտի կարողանա լուծել: Դրանից հետո նոր անդրադառնա այլ հանցերի քննարկմանը: Իհարկե, այդ քննարկումներն ընթանում են, և Հայաստանի անդամակցության խնդիրը հավանաբար կլուծվի աշնանը:

– Իսկ միգուցե զարգացումներն այնպես ընթանան, որ Հայաստանը չանդամակցի: Հատկապես, երբ արդեն կարծիքներ են հնչում, որ մեր երկիրը կարող է չանդամակցել ԵՏՄ-ին կամ էլ ունենալ ոչ լիարժեք անդամակցություն:

– Իմ կարծիքով` Հայաստանը որևէ այլ կարգավիճակով, քան լիիրավ, իրավահավասար անդամի հնարավորություններով չի մասնակցի որևէ միության:

– Բայց ԵՏՄ-ում արդեն իսկ հավասար իրավունքներ չի կարող ունենալ, քանի որ մյուս երեք երկրների հետ միասին հիմնադիր անդամ չէ և չունի վետոյի իրավունք:

– Երբ դարձավ անդամ, ունենալու է բոլորին հավասար իրավունքներ: Հայաստանը որևէ ոչ իրավահավասար պայմանի չի կարող համաձայնել:

– Կունենա հիմնադիր անդամներին հավասա՞ր իրավունք:

– Այո: Ես միության կանոնադրության բոլոր դրույթներին ծանոթ չեմ, բայց ասում եմ, որ կանդամակցի իրավահավասարության պայմաններում: Խոսքը վերաբերում է հիմնականում որոշում ընդունող մարմիններում ներկայացված լինելու հարցին:

– ԵՏՄ-ին անդամակցելու բանակցություններում քննարկվում էր Լեռնային Ղարաբաղի, 900 ապրանքատեսակների նկատմամբ ցածր տուրքեր սահմանլու և այլ հարցեր: Այժմ երբ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցելու փաթեթն ուղարկվել է անդամ երկրներին, այդ խնդիրները լուծվե՞լ են:

– Իմ տեղեկություններով` նման խնդիրները կարծեք թե կարգավորված են:

– Այդ դեպքում ի՞նչ խնդիր կա:

– Իմ կարծիքով` խնդիրը միության կայացման, գաղափարախոսության, կազմավորման հետ կապված բոլոր հարցերը ընկալելու և շարունակությունը տեսնելու մեջ է:

– Հիմա կարծես թե այդ կառույցի կամ ՌԴ համար կարևոր է Ադրբեջանին և ոչ թե Հայաստանին ԵՏՄ ներգրավելու հարցը:

– Ես չգիտեմ, թե ով ինչ է ուզում, Ադրբեջանն անդամակցելու հայտ և ակնհայտ ցանկություն դեռ չի ցուցաբերել, իսկ Հայաստանը դիմել է: Միգուցե ինչ-որ մեկի մտքում կա Հայաստանին ու Ադրբեջանին ԵՏՄ կազմում միասին տեսնելու ցանկությունը, բայց կարծում եմ, որ դա իրատեսության շրջանակներից դուրս է:

– ՌԴ-ն Ադրբեջանին ԵՏՄ տանելու բանակցություններում շահարկում է Ղարաբաղի հարցը: Չե՞ք կարծում, որ այդ առումով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում կարող են ոչ հայանպաստ զարգացումներ լինել:

– Ղարաբաղի անկախության բոլոր տարիների ընթացքում ով չի զլացել, փորձել է այդ խնդիրն օգտագործել իր պետության շահերի համար: Դա նորություն չէ, և հետագայում էլ այդպես կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում