Շուտով քաղաքականությունից հեռանալու Իսրայելի պաշտպանության նախարար էհուդ Բարաքի հայտարարությունը խոսում է նոյեմբերի 14-21-ը Գազայի հատվածում իրականացրած օպերացիայի «քաղաքական և ռազմական տապալման» մասին: Այս մասին հայտարարել է «Համաս»-ի նեկայացուցիչ Ֆաուզի Բարհումը:
Նրա խոսքով` Բարքի առաջիկա հրաժարականը «Պաղեստինյան դիմադրության հաղթանակն է Իսրայելի նկատմամաբ, որը 8 օր շարունակ անդադար ագրեսիա էր դրսևորում Գազայի դեմ, ինչի հետևանքը դարձավ ավելի քան 160 մարդու` հիմնականում` կանանց և երեխաների զոհվելը», փոխանցում է ITAR-TASS-ը:
«Իսլամական ջիհադ» խմբավորումն իր հերթին հայտարարել է, որ Բարաքի հեռանալը միայն սկիզբն է, և շուտով պաշտոնից կհեռանա վարչապետ Բինյամին Նեթանյահուն, հայտնում է NEWSru Israel-ը:
Նոյեմբերի 26-ին «Ացմաուտ» կուսակցության ղեկավար Էհուդ Բարաքը հայտարարել է քաղաքականությունը թողնելու իր որոշման մասին:
Նա ասել է, որ այս քայլի մասին մտածել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում, հեռանում է քաղաքականությունից, որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնի իր ընտանիքի հետ:
Նա հավելել է, որ հպարտ է «Ամպե սյուն» գործողության իր մասնակցությամբ:










































