1895թ-ի նոյեմբերի 27-ին շվեդ քիմկիոս, ինժեներ, դինամիտի հայտնագործող Ալֆրեդ Նոբելը ստորագրել է իր հայտնի կտակի վերջնական տարբերակը ՝ համաձայն որի՝ իր կարողության մեծ մասը պետք է գնա հատուկ ֆոնդի և մրցանակաբաշխության կազմակերպմանը ֆիզիկայի, քիմիայի, ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում նորարաների, ինչպես նաև գրականության այն ներկայացուցիչների մրցանակների հանձմանը, ովքեր անցած տարվա ընթացքում պայքարել են խաղաղության համար՝ անկախ ազգությունից: Գիտության և գրականության բնագավառում մրցանակները նախատեսված էր շնորհել Շվեդիայում, իսկ խաղաղության մրցանակը՝ Նորվեգիայում: Հենց այդ կտակից էլ սկսվել է Նոբելյան մրցանակի պատմությունը, որի ֆոնդը կազմել է 31 մլն կրոն: Մեկ տարի անց՝ 1896թ-ի դեկտեմբերի 10-ին Ալֆրեդ Նոբելը կաթվածից մահացավ Իտալիայում: Ավելի ուշ այդ ամսաթիվը հայտարարվեց Նոբելի օր: Կտակի բացումից հետո պարզ է դարձել, որ Նոբելի գրեթե ողջ կարողությունն անհասանելի է նրա հարազատների համար: Իհարկե այս ամենը առանց դժգոհությունների չանցան, քանի որ Նոբելի կտակին դեմ էր նույնիսկ թագավորը, ով դեմ էր, որ նույնիսկ համաշխարհային ձեռքբերումների համար կապիտալը երկրից դուրս գար: Չնայած այս ամենին՝ ստեղծվեց Նոբելյան կոմիտե, որը մինչ օրս շարունակում է Նոբելի կտակի իրագործումը:












































