Կենդանի միջատներ ուտելու մրցույթի հաղթողի մահվան պատճառը , ով հոկտեմբերին մահացել էր Ֆլորիդա նահանգում մրցույթի ավարտից անմիջապես հետո, դարձել է խեղդվելը, քանի որ կենդանիների մարմնի մի մասերը հայտնվել են շնչառական ուղիներում՝ հաղորդում է Miami Herald պարբերականը՝ հղում կատարելով բժիշկների հետազոտություններին:
32-ամյա Էդվարադ Արչբոլդը իրեն վատ է զգացել այն բանից հետո, երբ կերել է մի քանի տասնյակ կենդանի խավարասերներ և ճիճուներ հոկտեմբերի սկզբին կազմակերպված մրցույթի ժամանակ:
Տղամարդու մահը արձանագրվել է որպես դժբախտ դեպք:








































