ԱՄՆ-ում աճուրդի է հանվում սև ու սպիտակ լուսանկար այսբերգի, որը, մասնագետների կարծիքով, դարձել է լեգենդար «Տիտանիկ»-ի կործանման պատճառը:
Լուսանկարն արվել է «Էտոնիան» նավից 1912 թ. ապրիլի 12-ին՝ ողբերգությունից երկու օր առաջ,- հաղորդում է ամերիկյան ABC հեռուստաալիքը:
Փորձագետների կարծիքով՝ լուսանկարում նշված կոորդինատները գտնվում են ոչ հեռու այն վայրից, որտեղ հանգչում են «Տիտանիկ»-ի մնացորդները:
Աճուրդի կազմակերպիչները սպասում են, որ լուսանկարը կվաճառվի 8-10 հազար դոլարով:
Բացի լուսանկարներից համացանցային վաճառքի են հանվել նաև «Տիտանիկ»-ի հետ կապված այլ իրեր՝ սպասք, նամակներ, գրքեր ու թերթեր:








































