Անգլիայի Պրեմիեր Լիգայի 15-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Արսենալ» – «Սուոնսի» հանդիպումը վարելու է անգլիացի մրցավար Մարկ Կլետենբուրգը՝ տեղեկացնում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի պաշտոնական կայքը:
Կլետենբուրգին կօգնեն Սթյուարդ Բեկն ու Սթիվեն Չայլդը: Չորրորդ մրցավարն է Սթյուարդ Ատուելը:
Հավելենք, որ սկանդալային միջադեպից հետո սա Կլետենբուրգի առաջին պաշտոնական խաղն է լինելու:









































