Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դիմանկարը «Ազատություն Յուլիա Տիմոշենկոյին» գրությամբ երկուշաբթի օրը տեղադրվել է Հռոմի քաղաքապետարանի ճակատային կողմում`որպես ուկրաինական ընդդիմության առաջնորդի հավատարմության նշան:
Միջոցառման ժամանակ Հռոմի քաղաքապետ Ջանի Ալիմանոն հայտարարել է Տիմոշենկոյի հավատարմության մասին և ընդգծել, որ կդիմի ԵՄ երկրների մայրաքաղաքների քաղաքապետներին՝ առաջարկելով սատարել Հռոմի այդ նախաձեռնությունը, հաղորդում են միջազգային ԶԼՄ-ները:
Արարողությանը մասնակցել են Գերագույն ռադայի փոխխոսնակ Նիկոլայ Տոմենկոն, “Батькивщина” կուսակցության Խարկովի շրջանի ներկայացուցիչ Արսեն Ավակովը և ժողովրդական պատգամավոր Անդրեյ Շևչենկոն: