Նոյեմբերի 27-29-ը Վրաստան կայցելի ԱՄՆ պետքարտուղար Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: Այցելության շրջանակներում նա կհանդիպի կառավարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ինչպես հաղորդել է Trend-ը, երկուշաբթի օրն ԱՄՆ դեսպանատանը Էրիկ Ռուբինը կմասնակցի նաև պաշտպանության և անվտանգության աշխատանքներին, որը տեղի կունենա վրաց-ամերիկյան ռազմավարական համագործակցության հանձնաժողովի շրջանակներում:
ԱՄՆ հանդես է գալիս վրաց-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման օգտին: Դրանք Վրաստանին օգնում են ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներում և սատարում են երկրի տարածքային ամբողջականությանն ու գերիշխանությանը: