«Ֆորմուլա-1»-ի «Ռեդ Բուլլ» թիմի ավտոարշավորդ Սեբաստիան Ֆետելը, որը երրորդ տարին անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն, ստացավ DHL մրցանակ 2012 թվականին ամենաշատը գերարագ ցուցանիշները գրանցելու համար: Այս մասին տեղեկացնում է մրցության պաշտոնական կայքը:
Հատուկ մրցանակը Ֆետելն ստացավ Բրազիլիայի Գրան-պրիի ընթացքում: Ֆետելը վեց անգամ ամենաարագ ցուցանիշն է գրանցել 2012 թվականին: