Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մանու Մենեզեսի՝ պաշտոնից ազատվելուց հետո հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնն զբաղեցնելու գլխավոր հավակնորդներն են Լուիս Ֆելիպե Սկոլարին և Խոսեպ Գվարդիոլան: Այս մասին տեղեկացնում է Lance-ը:
Հիշեցնենք, որ Սկոլարին արդեն եղել է Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորության ներքո հավաքականը 2002 թվականին դարձավ աշխարհի չեմպիոն: Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա նա հրաժարական տվեց «Բարսելոնա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից: Այժմ Գվարդիոլան հանգստանում է Նյու Յորքում:
Հաղորդման համաձայն՝ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան գլխավոր մարզչի անունը կհայտարարի հունվարին:








































