Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորը հայտարարել է, որ դեռ հայտնի չէ, թե արդյոք Դուբլինում հանդիպելո՞ւ են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները.
«Դա կախված կլինի ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակներում նրանց հանդիպումների գրաֆիկից: Այդ հանդիպումը դեռ հստակեցված չէ: Սակայն գլխավորն այն է, որ արտգործնախարարները պատրաստ են շարունակել աշխատանքը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ:
Արտգործնախարարներն իրենք պետք է որոշեն, թե երբ և որտեղ պետք է տեղի ունենա իրենց հերթական հանդիպումը: Ընդ որում, եթե դա տեղի չունենա դեկտեմբերի սկզբին Դուբլինում, ապա, ամենայն հավանականությամբ, արտգործնախարարները կհանդիպեն հաջորդ տարվա սկզբին: Եկեք սպասենք և տեսնենք, արտգործնախարարներն իրենք կորոշեն դա: Կարծում եմ, որ այդպիսի հանդիպում կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ տարվա սկզբին»:








































