Sunday, 12 05 2024
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ

Եթե Արևմուտքը չգործի, Ռուսաստանն Անդրկովկասը կդարձնի Դոնբաս. Աղասի Ենոքյան

Եթե Արևմուտքը չգործի տարածաշրջանում, Ռուսաստանն Անդրկովկասը կդարձնի Դոնբաս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում ռուսական քաղաքականությանն ու տրամադրած անվտանգության երաշխիքներին և հայ-ադրբեջանական շփման գծում սահմանային միջադեպերի հաճախակիացման քաղաքական պատճառներին:

Աղասի Ենոքյանը նշեց, որ Ռուսաստանին ձեռնտու է տարածաշրջանում լարվածության մեծացումը: Ըստ նրա՝ արդեն կիսապաշտոնական հայտարարությունների մակարդակով ասվում է այն մասին, որ Ռուսաստանը պետք է իր խաղաղապահներին տեղակայի Ղարաբաղում, իր ռազմական բազան պետք է տեղակայի ԼՂ-ում, իսկ այս ամենի համար անհրաժեշտ է, որ Հայաստանը, Ղարաբաղը, Ադրբեջանն ունենան վտանգի զգացողություն և այդ վտանգը անվտանգության բերելու համար խնդրեն, որ Ռուսաստանը բերի իր զորքերը: Այնպես որ՝ տվյալ պահին Ռուսաստանին պետք է ոչ թե սահմանային միջադեպերը վերացնել, այլ ընդհակառակը՝ ավելի խորացնել այստեղ առկա լարվածությունը: Նրա համոզմամբ՝ իրավական առումով այս հարցում կարևոր է Ադրբեջանի դիրքորոշումը, և այսքան ժամանակ Ադրբեջանն է, որ թույլ չի տալիս նման զարգացում: Արևմուտքն ունի այլ լծակներ՝ այդպիսի բան թույլ չտալու համար, որովհետև բոլորն այս վերջին շրջանում տեսնում են, որ ռուսական խաղաղապահները, ռազմաբազան նշանակում են նորից լարվածություն, նորից հակամարտություն, և այս առումով ո՛չ Արևմուտքին, ո՛չ մեկ այլ ուժի, բացի Ռուսաստանից, ձեռնտու չեն ռուսական նոր բազան, ռուսական խաղաղապահները:

Հարցին՝ Ռուսաստանին ձեռնտո՞ւ է նոր ճակատի բացումը ԼՂ-ում, մեր զրուցակիցը պատասխանեց, որ Ռուսաստանին ձեռնտու է իր ազդեցության տակ գտնվող տարածքներում որքան հնարավոր է շատ հակամարտություն, որովհետև դրանով նա հիշեցնում է իր մասին, այն մասին, որ ինքը կա, ավելին՝ որ ինքն է այդ հակամարտությունների մենեջերը:

«Այս առումով ես կարծում եմ, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը, եթե լինի, կլինի ռուսական քիչ արյան գնով, ըստ էության՝ արյուն թափողը հայերն ու ադրբեջանցիներն են, Ռուսաստանն ընդամենը հրահրողն է ու զենք մատակարարողը, ու դա ձեռնտու է իրեն»,- ասաց Աղասի Ենոքյանը:

Ի՞նչ կարող է անել Արևմուտքը նման զարգացումներ թույլ չտալու համար՝ հարցին Աղասի Ենոքյանը պատասխանեց՝ ասելով, որ Արևմուտքն այնքան է տարածաշրջանն իր ձեռքից բաց թողել, որ շատ մեծ ջանքեր պետք է գործադրի Ադրբեջան-Ռուսաստան գործարքներ թույլ չտալու համար: Նրա կարծիքով՝ Արևմուտքը դրան դեռևս պատրաստ չէ, պատրաստ չէ լրջորեն ներգրավվել այս տարածաշրջանի խնդիրներին:

«Որպես առաջին հարց պետք է թույլ չտա, որ Ռուսաստանը փոխարինի Մինսկի խմբին. սա համար մեկ խնդիրն է: Անհրաժեշտ է, որ Մինսկի խմբի մյուս համանախագահները նույնպես ինտենսիվացնեն իրենց ջանքերը: Երկրորդ՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս տարածաշրջանին, որովհետև վաղը չէ մյուս օրը տարածաշրջանը՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ղարաբաղն ու Ջավախքը, դառնալու է Դոնբաս, այսինքն՝ նույն արյունահեղություններն են այստեղ լինելու: Այնպես որ՝ Արևմուտքն ավելի շատ աշխատում է հիմա ռեակցիայի սկզբունքով, լինում է ակցիա՝ նա պատասխանում իր ռեակցիայով: Ճիշտ կլիներ, որ ավելի կանխարգելիչ ու պրևենտիվ քաղաքականություն վարեր տարածաշրջանում»,- մեկնաբանեց Աղասի Ենոքյանը:

Դիտարկմանը, թե Ուորլիքյան յոթ կետերի ներկայացումը, Օլանդի հրավերն ակտիվություն չե՞ն, արձագանքեց՝ ասելով, թե տեսանք՝ ինչ ագրեսիվ ընդունելության արժանացան այդ յոթ կետերը, իսկ Օլանդի հրավերը ընդունե՞լ են կողմերը: Ըստ նրա՝ հրավերը եղել է, հետո՞, այսինքն՝ ավելի ու ավելի ինտենսիվ է պետք աշխատել, չի կարելի իրավիճակը մեկ անգամ թողնել իրենց ձեռքից դուրս, քանի որ Ռուսաստանը վերցնում է իրավիճակը: «Հետո՝ մեկ էլ հիշում են Փարիզ հրավիրելու ու խոսելու մասին»,- նկատեց նա:

Աղասի Ենոքյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում