Նորվեգիայում այսօր առաջին անգամ հրապարակվել է Անդերս Բրեյվիկի կողմից 2011թ. իրականացված ահաբեկչության տեսագրությունը:
НРК հեռուստաընկերության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է ահաբեկիչը կայանում իր ավտոմեքենան Օսլոյի կառավարական թաղամասում, ապա արագ հեռանում, ինչից հետո ավտոմեքենան պայթում է:
Ավելի վաղ այդ կադրերը ցույց չէին տրվել լայն հանրությանը` հայտնում է ITAR-TASS-ը:
Նշենք, որ Նորվեգիայի խորհրդարանում շարունակվում են լսումները Բրեյվիկի կատարած ահաբեկչությունների առնչությամբ: Պատգամավորները լսում են նախարարներին, որոնք պատասխանատու են երկրում անվտանգության համար, սակայն չեն կարողացել կանխարգելել ողբերգությունը:
Բացի այդ՝ այսօր լսումներին հանդես կգա նաև Նորվեգիայի վարչապետ Յենս Սթոլթենբերգը: Երկրի պատմության մեջ նախկինում երբևէ կառավարության գործող նախագահը բացատրություններ չէր տվել պատգամավորներին:
Հիշեցնենք, որ 2011թ. հուլիսի 22-ին Օսլոյում ու Ուտոյա կղզում ահաբեկչությունների հետևանքով զոհվել էր 77 մարդ:








































