Թուրինի «Յուվենթուս»-ի գործադիր տնօրեն Ջուզեպե Մարոտան մեկնաբանել է իր թիմի՝ Իտալիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում «Միլան»-ից նվազագույն հաշվով կրած պարտությունը:
«Մրցավարը սխալվեց՝ 11 մետրանոց հարված նշանակելով, սակայն նման իրավիճակներ հաճախ են պատահում մրցաշրջանի ընթացքում: Եթե չլիներ այդ տուգանայինը, ապա հանդիպումը կավարտվեր առանց գոլերի` ոչ-ոքի հաշվով: Սա այն ֆուտբոլը չէր, որը մենք սովոր ենք տեսնել «Յուվենթուս»-ի կատարմամբ, և թիմի ցուցադրած խաղը որևէ արդարացում չունի: Պետք է սովորենք մի քանի մրցաշարերում հանդես գալուն, հոգնածությունը չպետք է նշանակություն ունենա մեզ համար:
«Չելսի»-ի դեմ խաղից հետո հանգստանալու համար մենք 4 օր ենք ունեցել և «Միլան»-ի դեմ հանդիպմանը նախապատրաստվել ենք սովորական ծրագրով»,- նշել է Մարոտան:







































