Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ «Յուվենթուս»-ի կենտրոնական պաշտպան Լուսիոն առաջիկա ձմռանը կարող է լքել Թուրինը:
Ֆուտբոլիստը թուրինյան ակումբ է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ` «Ինտեր»-ից, սակայն նրան այդպես էլ չի հաջողվել դառնալ Անտոնիո Կոնտեի թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Լուրեր են շրջանառվում, որ 34-ամյա պաշտպանի ծառայություններով են հետաքրքրված «Ռոմա»-ն և «Ֆեներբախչե»-ն:
Հիշեցնենք, որ «Յուվենթուս»-ի հետ Լուսիոն մինչև 2014 թվականը պայմանագիր է ստորագրել:










































