Մոուրինյոյի` Մադրիդի «Ռեալ»-ը գլխավորելուց հետո նրա հեռանալու մասին բազմաթիվ լուրեր են շրջանառվել: Սակայն «արքայական ակումբ»-ի ղեկավարությունը երբեք նման խոսակցություններին տեղ չի տվել, քանի որ վստահ է եղել իրադարձությունների հակառակ զարգացման մեջ:
Մոուրինյոյի` «Ռեալ»-ից հեռանալու հարցը կրկին քննարկվում է Իսպանիայում, և այս անգամ իսպանական գրանդի ներկայացուցիչները չգիտեն, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Նախորդ մրցաշրջաններում պորտուգալացի մասնագետը դեկտեմբերին պլանավորում էր նախամրցաշրջանային աշխատանքները և թիմի կազմը հաջորդ մրցաշրջանի համար` այդ մասին նախապես տեղեկացնելով «արքայական ակումբ»-ի ղեկավարությանը: Իսկ այժմ Մոուրինյոն անգամ չի խոսում այդ մասին:
Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետի գործող պայմանագիրը «Ռեալ»-ի հետ ուժի մեջ է մինչև 2016 թվականը:









































