Ամերիկացի գիտնականները գտել են մարդու մահվան օրը և ժամը որոշելու միջոց: Նման հայտարարության համար հիմք է հանդիսացել մարդու գենոտիպում հատուկ միակցման բացահայտումը:
Բոստոնի (Մասաչուսեթս) BIDMC բժշկական կենտրոնի նյարդաբանական բաժանմունքի հետազոտողների թիմն այդ միակցությունը հայտնաբերել է միանգամայն պատահաբար՝ Պարկինսոնի և Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրման ժամանակ: Այս մասին հաղորդում է RBK-ն:
Խոսքը երկու օրգանական միացությունների մասին է , որոնք մտնում են ԴՆԹ կազմի մեջ՝ ադենին (А) և գուանին (G): Գիտնականների գնահատականներով՝ 36 տոկոսով հավանական է այն, որ կոնկրետ մարդու գենոմում կարող է լինել АА միակցում, 16% հավանականություն՝ GG միակցման համար և 48 տոկոս հավանականություն ՝ գեներում AG զույգի առկայության համար:
Այսպիսով՝ հետազոտողների կարծիքով՝ АА կամ AG գենոտիպերով մարդիկ ունեն կաթվածից կամ սրտի նոպայից մինչև առավոտյան ժամը 11-ը մահանալու հավանականություն: Իսկ GG գենոտիպով մարդիկ կարող են նույն պատճառով մահանալ օրվա ընթացքում՝ մինչև երեկոյան ժամը 6-ը:
Հետազոտությանը մասանկցել են 65-ամյա 1200 առողջ ամերիկացիները: Գիտնականներն ուսումնասիրել են նրանց վիճակը քնած ժամանակ: Այդ փորձերի ժամանակ էլ նրանք քրոմոսոմի կազմում հայտնաբերել են մոլեկուլը, որի կազմում եղել են վերը նշված ազոտական հիմքերը:
Մասնագետների կարծիքով՝ ներքին ժամացույցները կարգավորում են մարդու բիոռիթմը և վարքի շատ դրսևորումներ, նույնիսկ որոշում մահվան ժամանակը:








































