Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հանդես է եկել ի պաշտպանություն իր հրամանագրի, որն արգելում է դատարանում վիճարկել նախագահի ցանկացած որոշում: Մուրսին նշում է, որ դա ժամանակավոր միջոցառում է,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հայտարարութան մեջ, որը դիտարկվում է որպես քննադատներին ի պատասխան նախագահի առաջին քայլը, նաև ասված է, որ Մուրսին պատրաստ է աշխատել երկրում քաղաքական ուժերի հետ` Եգիպտոսի նոր սահմանադրության նախագծի հարցում համաձայնության հասնելու համար:
Կիրակի օրը` նախագահ Մուհամեդ Մուրսիի հրամանագրի հրապարակումից հետո, որով զգալիորեն մեծանում էին նրա իրավասությունները, եգիպտական ընկերությունների բաժնետոմսերն էժանացել են գրեթե 10%-ով: