Անգլիական «Քուինս Փարկ Ռեյնջերս»-ը կփորձի ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմ»-ի պաշտպան Մայքլ Դոուսոնի տրանսֆերային իրավունքները: Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը:
Հատկանշական է, որ ՔՓՌ-ի ներկայիս գլխավոր մարզիչը Հարի Ռեդնապն է, որը նախկինում գլխավորել է հենց «Տոտենհեմ»-ը:
Հավելենք, որ Դոուսոնն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է հինգ խաղի:









































