Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխը խոսել է «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղի մասին:
«Կարծում եմ՝ լավ արդյունք է մեզ համար: Մենք խաղացինք գործող չեմպիոնի դեմ՝ անառիկ պահելով սեփական դարպասը»,- Պրեմիեր Լիգայի պաշտոնական Twitter-ը փոխանցում է Չեխի խոսքերը:
Հավելենք, որ այժմ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչն է Ռաֆայել Բենիտեսը:










































