«Պարի Սեն Ժերմեն»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը Ֆրանսիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Տրուա»-ի դեմ խաղում դուբլի հեղինակ է դարձել, կրկնել է Լիգա 1-ի արդյունավետության ռեկորդը և գերազանցել անձնական նվաճումը: Այդ մասին է հայտնել France Football-ը:
2 անգամ գրավելով «Տրուա»-ի դարպասը Շվեդիայի ազգային հավաքականի ավագը ընթացիկ մրցաշրջանում հեղինակած գոլերի թիվը հասցրել է 12-ի, ինչը Լիգա 1-ի ռեկորդ է տվյալ փուլի համար: Մինչ այժմ նման նվաճում էր գրանցել «Ռեն»-ի հարձակվող Ստեֆան Գիվարշը:
Միաժամանակ Իբրահիմովիչն 8 տարում առաջին անգամ առաջնության մեկնարկային փուլում ավելի շատ գոլեր է հեղինակել, քան հանդիպումներ անցկացրել: Այսինքն` 11 խաղերում շվեդ ֆուտբոլիստը 12 գոլ է խփել: Նշենք, որ Կառլո Անչելոտիի սաները ընդհանուր առմամբ 23 գոլ են խփել ընթացիկ մրցաշրջանում:









































