«Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատան կարծիք է հայտնել Անգլիայի առաջնության շրջանակներում իր թիմի առաջիկա մրցակցի` «Մանչեսթեր Սիթի»-ի մասին:
«Կարծում եմ` «Մանչեսթեր Սիթի»-ն այժմ ավելի հզոր է, քան նախորդ մրցաշրջանում: Այն Եվրոպայի լավագույն թիմերից է: «Քաղաքայիններ»-ի կազմում բազմաթիվ բարձրակարգ ֆուտբոլիստներ են հանդես գալիս:
Դեռևս վաղ է խոսել չեմպիոն դառնալու մասին: Երկար ժամանակ մենք գլխավորել ենք մրցաշարային աղյուսակը: Ներկայումս զիջել ենք մեր դիրքերը, սակայն կփորձենք դառնալ Պրեմիեր Լիգայի հաղթող»,- Մատայի խոսքերը մեջբերում է «Չելսի»-ի պաշտոնական կայքը:






































